Իսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածք
Իսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածք՝ հրահանգելով բնակչությանը տարհանվել արդեն Զահրանի գետից դեպի հյուսիս։ Սա նշանակալի փոփոխություն է նախորդ օրերի օրինաչափությունից, երբ տարհանման գոտին սահմանափակվում էր Լիտանի գետով։ Իսրայելական ուժերի առաջխաղացումը վկայում է Հարավային Լիբանանի զգալի հատվածն իրենց վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին։
Ռազմական գործողությունների խորացումն արդեն հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի. շուրջ մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել տները՝ փախչելով երկրի հյուսիսային շրջաններ։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ հրահանգել է երկրի արտաքին գործերի նախարարին անհապաղ բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Իսրայելի կողմից իրականացվող այս ներխուժման կապակցությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ