ԱՄՆ-ում իրականացվել են անհայտ hրթիռի փորձարկումներ
Հինգշաբթի օրը Քանավերալ հրվանդանի ԱՄՆ տիեզերական ուժերի բազայից արձակվել է անհայտ հրթիռ, որն Ատլանտյան օվկիանոսի երկնքում թողել է սպիտակ կոնդենսացիոն հետք, սակայն արձակման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել։ Այս մասին հայտնում է Florida Today պորտալը։
Ըստ հրատարակության տվյալների՝ արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 12:30-ին, մինչդեռ տիեզերական արձակումների հիմնական օպերատորներից ոչ մեկն այդ ժամի համար թռիչքներ չէր պլանավորել։ Սպասվող արձակման մասին անուղղակիորեն վկայում էր միայն նավարկության սահմանափակման արտասովոր գոտին, որը Առափնյա պահպանության և Ներքին անվտանգության նախարարության կողմից սահմանվել էր օվկիանոսի արևելյան հատվածում։ Florida Today-ի հարցումները ԱՄՆ պաշտպանության նախարարությանը մնացել են անպատասխան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը