ՆԱՏՕ-ն տարեկան զեկույցում ողջունել է խաղաղության գործընթացի նշանակալի առաջընթացը
ՆԱՏՕ-ի 2025 թվականի տարեկան զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացվել Հարավային Կովկասին՝ որպես դաշինքի անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող տարածաշրջանի։ Փաստաթղթում նշվում է, որ տարածաշրջանը շարունակում է զգալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ազդեցությունը։
Զեկույցի առանցքային կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված «նշանակալի առաջընթացի» ողջունումն է։ Դաշինքը բարձր է գնահատել 2025 թվականի օգոստոսին կայացած խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ այն համարելով հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված վճռորոշ քայլ։ ՆԱՏՕ-ն պատրաստակամություն է հայտնել խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ էլ։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Դաշինքը վերանայել է համագործակցության առաջնահերթությունները։ Չնայած որոշ ծրագրեր վերափոխվել են, ռազմական ոլորտում փոխգործակցությունը շարունակվել է, ինչի վկայությունն է մայիսին անցկացված հաջողված զորավարժությունները։ Թբիլիսիում գործող ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը շարունակում է ակտիվ աշխատանքը տարածաշրջանի բոլոր երեք գործընկերների հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ