ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Մարտի 26-ին Անդորրայում անցկացվող Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Բերնարդ Քոթչի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ օրակարգի հարցեր` բարձր գնահատելով առկա դրական դինամիկան: Այս համատեքստում ընդգծվել է տնտեսության և կանաչ էներգիայի ոլորտում փոխգործակցության խթանման և ընդհանուր ծրագրերի իրականացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը գործընկերոջը ներկայացրել է հաստատված խաղաղության հետագա ինտիտուցիոնալացմանն ուղղված քայլերը: Մտքեր են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ:
Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթարկներում և միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը` կարևորելով դրա հետագա ընդլայնումը:
Մտքեր են փոխանակվել նաև այս տարի Հայաստանում անցացվելիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքների և հնարավոր համագործակցության վերաբերյալ: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համաժողովի կազմակերպման հարցում ՀՀ տեսլականը՝ ուղղված կենսաբազմազանությանն առնչվող քննարկումներում բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք և բովանդակային մասնակցության ապահովմանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը