«Մենք ստեղծել ենք իրական անվտանգության բուֆեր, որը կանխում է Գալիլեա ցամաքային ներխուժումը հյուսիսային սահմանով։ Մենք ընդլայնում ենք այդ անվտանգության բուֆերը՝ հակատանկային հրթիռների սպառնալիքը մեր բնակեցված տարածքներից ավելի հեռու մղելու համար։ Մենք պարզապես ավելի լայն բուֆերային գոտի ենք ստեղծում»,- ասել է Նեթանյահուն, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։
Նա այդ հայտարարությունն արել է հյուսիսային սահմանային շրջանների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։ Լիբանանում ընթացող մարտերի վերաբերյալ Նեթանյահուն հայտարարել է, որ «Հըզբոլլահի» ռազմական թևը պատրաստվում էր ներխուժել Իսրայելի տարածք, սակայն բանակը, ենթադրաբար, վերացրել է այդ սպառնալիքները։
Ըստ նրա՝«Հըզբոլլահի» հրթիռային զինանոցը նույնպես մեծ սպառնալիք էր ներկայացնում Իսրայելի համար։ «Կար սպառնալիք, որ նրանք կվերացնեն Գալիլեան և Իսրայելի քաղաքները, Իսրայելի բոլոր քաղաքները՝ վերածելով ավերակների։ Մենք վերացրել ենք այդ սպառնալիքի մեծ մասը, չնայած աշխատանքը դեռ ավարտված չէ»,- հայտարարել է Նեթանյահուն։ -Այժմ մենք կանգնած ենք «Հեզբոլլահ»-ը վերացնելու խնդրի առաջ։ Դա կապված է Իրանի դեմ ընդհանուր արշավի հետ, որը, չնայած լրատվամիջոցների հաղորդագրություններին, դեռևս լիարժեք ընթացքի մեջ է։ Մենք վճռական ենք Լիբանանում իրավիճակը հիմնարար կերպով փոխել»,- հավելել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը