Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ
Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում փակ հանդիպում է անցկացրել աշխարհի առաջատար էքզորցիստների հետ՝ ամբողջ աշխարհում «օկուլտիզմի, էզոտերիզմի և սատանիզմի սարսափելի աճի» մասին մտահոգիչ զեկույցից հետո։ Էքզորցիստների միջազգային ասոցիացիայի (AIE) քահանաների պատվիրակությունը Հռոմի պապին ներկայացրել է օկուլտիզմի հետ կապված դեպքերի աճող թվի և մարդկանց համար դրա հոգևոր հետևանքների մասին զեկույց։
«Ասոցիացիան խնդրել է, որ աշխարհի յուրաքանչյուր թեմ ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ», - հաղորդում է EWTN Vatican-ը։ AIE-ի փոխնախագահ Ֆրանչեսկո Բամոնտեն ընդգծել է. «Այս խնդիրների անտեսումը հավատացյալներին թողնում է առանց համապատասխան օգնության լուրջ հոգևոր տառապանքների դեպքում, երբեմն նրանց մղելով անպատշաճ լուծումների»։
Հռոմի պապի հետ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 13-ին, սակայն լրատվամիջոցները դրա մասին հաղորդել են միայն անցյալ շաբաթ։ 70-ամյա Հռոմի պապ Լևոն XIV-ը նախկինում էքզորցիստների աշխատանքը համարել էր «նուրբ, բայց չափազանց անհրաժեշտ», նշելով, որ քահանաները պետք է օգնեն հավատացյալներին, որոնք «իսկապես չար ոգով են տարված՝ աղոթքով և Քրիստոսի ներկայության կանչով»։
Հետաքրքիր է, որ Էքզորցիստների միջազգային ասոցիացիան ոգեշնչման աղբյուր է հանդիսացել 2023 թվականի «Հռոմի պապի էքզորցիստը» (The Pope’s Exorcist) ֆիլմի համար, որի գլխավոր դերում է Ռասել Քրոուն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից