ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար
Կատալոնական «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը շարունակում է մնալ եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում։ Ինչպես հաղորդում է Pitch Pulse-ը, ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական՝ 350 միլիոն եվրո հատկացնել իսպանացի երիտասարդ աստղի տրանսֆերն իրականացնելու համար։ Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը կարող է գործարքի մեջ ներառել նաև հարձակվող Դեզիրե Դուեին։
Ակնկալվում է, որ կողմերի միջև քննարկումներն առաջիկայում ավելի առարկայական բնույթ կկրեն։ Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հրապարակայնորեն հաստատել էր, որ ՊՍԺ-ն ժամանակին 250 միլիոն եվրո է առաջարկել Յամալի տեղափոխության դիմաց։ Այժմ, շրջանառվող լուրերի համաձայն, Փարիզում պատրաստ են զգալիորեն մեծացնել առաջարկվող գումարի չափը։
Այնուամենայնիվ, չնայած ֆինանսական գայթակղիչ պայմաններին, խիստ անհավանական է թվում, որ կատալոնացիները կհամաձայնեն բաժանվել իրենց գլխավոր տաղանդից։ Քիչ հավանական է համարվում նաև հենց ֆուտբոլիստի՝ Փարիզ տեղափոխվելու ցանկությունը։
Հիշեցնենք, որ համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը շարունակում է մնալ Նեյմարի տեղափոխությունը հենց «Բարսելոնայից» ՊՍԺ՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից