Պրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համար
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում։ Սպասվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստի համար թեժ պայքար կմղեն «Չելսին» ու «Լիվերպուլը»։
Ներկայումս երկու ակումբներն էլ փորձում են կապ հաստատել Կամավինգայի ներկայացուցիչների հետ, ընդ որում՝ նշվում է, որ տրանսֆերային մրցավազքում մերսիսայդյան ակումբն ունի որոշակի առավելություն:
«Արքայական» ակումբն իր հերթին պատրաստ է դիտարկել 23-ամյա կիսապաշտպանի տեղափոխության վերաբերյալ առաջարկները, սակայն սահմանել է հստակ ֆինանսական պայման. գործարքի արժեքը չպետք է պակաս լինի 50 միլիոն եվրոյից։
Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Նա «Ռեալ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը ֆրանսիական «Ռենից»՝ 31 միլիոն եվրոյի դիմաց։ Ծագումով անգոլացի ֆուտբոլիստը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում մինչ օրս անցկացրել է 28 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից