Լատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկել
Լատվիայի և էստոնիայի տարածքում մարտի 24-ի լույս 25-ի գիշերը ԱԹՍ-ներ են ընկել։ Երկու երկրի իշխանությունները հայտնել են, որ անօդաչուները թռել են Ռուսաստանից: Լատվիայում թռչող սարքն ընկել և պայթել է Կրասլավայի երկրամասի տարածքում։ Բնակչության շրջանում զոհեր չկան, քաղաքացիական ենթակառուցվածքին վնաս չի հասցվել՝ Delfi-ն մեջբերել է Լատվիայի ազգային զինված ուժերի հայտարարությունը:
Էստոնիայում էլ, մարտի 25-ի գիշերը, անօդաչու թռչող սարքը բախվել է Օվերի էլեկտրակայանի խողովակին։ Enefit Power էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ էլեկտրակայանը չի վնասվել, և միջադեպը էական ազդեցություն չի ունեցել Էստոնիայի էներգահամակարգի վրա։
Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան, մեկնաբանելով Կրասլավայում դրոնի խոցվելը, չի բացառել, որ դա կարող էր ուկրաինական լինել, և հիշեցրել է մարտի 23-ի Լիտվայի դեպքը:
Միաժամանակ ՌԴ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն էլ հայտնել է, որ ուկրաինական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են տեղի ունեցել Լենինգրադի մարզի վրա մարտի 23-ի և 25-ի գիշերը։ Նահանգապետի խոսքով՝ երկուշաբթի գիշերը տարածաշրջանի երկնքում խոցվել է ավելի քան 70, իսկ չորեքշաբթի գիշերը՝ 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից