Կովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր
Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրեց «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը, որի նպատակն է խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, կանխել դրանց պոպուլյացիաների անկումը: Ըստ նախարարի՝ ՀՀ-ն այս նախաձեռնությանը միացել է 2025 թվականին՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթ:
«Հայաստանի համար այս համաձայնագիրն ունի ոչ միայն միջազգային, այլև անմիջական նշանակություն: Մեր հարուստ կենսաբազմազանության մեջ առանձնահատուկ դեր ունի Կովկասյան ընձառյուծը, որը կենդանական աշխարհի հազվագյուտ և արժեքավոր ներկայացուցիչներից է»,- ասաց նա:
Նախարարը ընդգծեց՝ ընձառյուծն էկոհամակարգի կարևոր ցուցիչ է, այդ իսկ պատճառով ընձառյուծի պահպանությունը միայն մեկ կենդանատեսակի պահպանություն չէ, այլև բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն:
Նախարարը նաև ընդգծեց՝ ՀՀ անդամակցությունը համաձայնագրին միջազգային համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև համատեղ հետազոտություններ իրականացնելու, կենսաբազմազանության պահպանության ոլորտում լավագույն փորձը կիրառելու հնարավորություն կտա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից