Իրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մարտի 25-ին հայտարարել է «Ճշմարիտ խոստում - 4» գործողության շրջանակներում հարձակումների 80-րդ ալիքի մեկնարկի մասին: Հարվածներն ուղղված են Իսրայելի հյուսիսային Սաֆեդ քաղաքում գտնվող ռազմաբազային, ինչպես նաև Թել Ավիվի, Կիրյաթ Շմոնայի և Բնեյ Բրակի օբյեկտներին:
Իրանը հայտարարել է տարածաշրջանում՝ մասնավորապես Քուվեյթում (Ալի ալ-Սալեմ, Արիֆջան), Հորդանանում (Ալ-Ազրաք) և Բահրեյնում (Շեյխ Իսա) գտնվող ամերիկյան ռազմաբազաներին հարվածելու մասին: Հարձակման ընթացքում կկիրառվեն տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Հարձակման այս ալիքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է Իրանի հետ հնարավոր բանակցությունների և պատերազմի մոտալուտ ավարտի մասին, ինչը Թեհրանը պաշտոնապես հերքում է:
Իրանի ներկայացուցիչները նշել են, որ այս գործողությամբ պատասխանում են Իրանի տարածքին հասցված ԱՄՆ-իսրայելական հարվածներին և շարունակելու են պայքարը մինչև «ագրեսիայի լիակատար դադարեցումը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից