Ռուսաստանի հարյուրավոր հարվածներից հրդեհվել է Լվովի պատմական վանքերից մեկը
Երեքշաբթի օրը Ռուսաստանը ցերեկային ժամերին հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Լվովին։ Անօդաչու սարքերից մեկը հարվածել է քաղաքի կենտրոնական մասին, ինչի հետևանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված 16-րդ դարի վանական համալիր է հրդեհվել։
ԱԹՍ-ների հարվածները սկսվել են տեղական ժամանակով ժամը 10:00-ին և ավարտվել են ժամը 18:00-ին։ Նախկինում նման հարձակումները սովորաբար տեղի էին ունենում գիշերը, ուստի ուկրաինացի փորձագետները ենթադրում են, որ ռուսական զինվորականները նոր մարտավարություն են որդեգրել։
Երեքշաբթի երեկոյան Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ռուսները 24 ժամվա ընթացքում արձակել են ռեկորդային 948 անօդաչու թռչող սարք, որոնցից 906-ը խփվել կամ չեզոքացվել են։
Երեկոյան տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ցերեկային հարվածին մասնակցել է տարբեր տեսակի ավելի քան 550 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ վիրավորվել է ավելի քան 40 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։
Բացի Լվովից, պայթյուններ են լսվել նաև Տերնոպոլում, Իվանո-Ֆրանկովսկում և Վիննիցայում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից