Սիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին
Հասաքեի նահանգում գտնվող սիրիական բանակի ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել Իրաքի տարածքից, գրում է SANA պետական լրատվական գործակալությունը: Ըստ Սիրիայի բանակի՝ Հասաքեի նահանգի Յարուբիա բնակավայրի մերձակայքում գտնվող ռազմաբազաներից մեկը թիրախավորվել է հինգ հրթիռով, որոնք արձակվել են Իրաքի Թել ալ-Հավա գյուղի տարածքից։
Նշվում է, որ այս միջադեպի շուրջ իրաքյան կողմի հետ փոխգործակցություն է հաստատվել։ Իրաքյան բանակը սկսել է ներգրավված անձանց որոնելու գործողություն։ Ըստ հրապարակման՝ սիրիական բանակը լիակատար մարտական պատրաստության վիճակի է բերվել և կկատարի իր պարտականությունները երկրի տարածքը պաշտպանելու և ցանկացած գրոհ հետ մղելու գործում։ Ամերիկյան ուժերը դուրս են եկել Սիրիայի ռազմաբազաների մեծ մասից, այդ թվում՝ այն բազայից, որը ենթարկվել է հրթիռակոծության. այն սիրիական բանակին է հանձնվել փետրվարին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից