Ուղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստեր
Բրազիլիայի հավաքականի կազմում 1994թ․ աշխարհի չեմպիոն Ռոմարիոն խոսել է ազգային թիմ Նեյմարին չհրավիրելու խնդրի մասին՝ հորդորելով վստահել աստղային հարձակվողին ԱԱ-2026-ին ընդառաջ։ Ըստ Ռոմարիոյի՝ Նեյմարի նման տաղանդը պարտադիր պետք է լինի հավաքականում, անգամ եթե նա լավագույն մարզավիճակում չէ։
«Աստղային ֆուտբոլիստը պետք է խաղա։ Ավելի լավ է թիմում ունենալ Նեյմարին, նույնիսկ եթե նա 100%-ով պատրաստ չէ, քան հրավիրել մեկ ուրիշին։ Նման տաղանդը չպետք է իզուր կորչի»,- գրել է Ռոմարիոն O Dia-ի իր սյունակում:
Լեգենդար հարձակվողը հիշել է 2002 թվականի իր դառը փորձը, երբ իրեն չընդգրկեցին աշխարհի առաջնության հայտացուցակում: Թեև Բրազիլիան այն ժամանակ դարձավ չեմպիոն, սակայն Ռոմարիոն վստահ է՝ իր մասնակցությամբ թիմն ավելի տպավորիչ ֆուտբոլ ցույց կտար: Յուրաքանչյուր խաղացող, որին արհամարհել են, գիտի այդ դառնության համը:
Ռոմարիոն ընդգծել է, որ Կառլո Անչելոտին մեծ փորձ ունի աստղերի հետ աշխատելու հարցում և հասկանում է նման խաղացողների կարևորությունը վճռորոշ պահերին: Նա հույս է հայտնել, որ Նեյմարն արժանիորեն տեղ կգտնի հայտացուցակում և կօգնի Բրազիլիային նվաճել աշխարհի 6-րդ գավաթը: «Ես կերկրպագեմ հավաքականին ցանկացած դեպքում, անգամ առանց Նեյմարի, բայց ուղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստեր»,- եզրափակել է բրազիլացին։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից