Ես ցանկանում եմ կրկին հաղթել. Մբապե
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր առողջական վիճակի և 2026 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ սպասվող խիտ խաղացանկի մասին։ Ավելի վաղ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ձախ ծնկի կապանների գերձգվածություն, սակայն նա արդեն պատրաստ է Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել Բրազիլիայի (մարտի 26) և Կոլումբիայի (մարտի 29) դեմ կայանալիք ընկերական հանդիպումներին։
Անդրադառնալով խիտ խաղացանկին՝ ֆրանսիացին ընդգծել է, որ հանգստանալու մտադրություն չունի և ցանկանում է մասնակցել «Ռեալի» բոլոր հանդիպումներին։ Ըստ AS պարբերականի՝ հարձակվողը հիշեցրել է նախորդ երկու աշխարհի առաջնություններում իր գրանցած հաջողությունների մասին (մեկ չեմպիոնություն և մեկ եզրափակիչ)՝ շեշտելով, որ դրանց պատրաստվել է ճիշտ նույն կերպ։
«Նախորդ երկու աշխարհի առաջնություններին ես պատրաստվել եմ լավագույն կերպով՝ խաղալով իմ ակումբի բոլոր հանդիպումներում, գոլեր խփելով և պայքարելով մինչև վերջին րոպեն։ «Ավելի լավ է գնամ տուն և հանգստանամ» միտքն ինձ համար անհեթեթություն է։ Ես չեմ պատրաստվում փոխել իմ մոտեցումը. այս տարի ևս անելու եմ նույնը, որպեսզի մրցաշարին մոտենամ լավագույն մարզավիճակում։ Ես ցանկանում եմ կրկին հաղթել»,- հավելել է Մբապեն։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից