ԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրել
Եվրամիությունը և Ավստրալիան ազատ առևտրի շուրջ նոր համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն կրճատվում է ավստրալական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի մեծ մասը, հաղորդում է BBC-ն։ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզիի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ստորագրած համաձայնագրի արժեքն է մոտ 7 միլիարդ դոլար։ Կողմերը համաձայնագիրը համարել են փոխշահավետ։
Համաձայնագրով, որը մշակվում էր ութ տարի, կչեղարկվեն ավստրալական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ԵՄ գրեթե բոլոր մաքսատուրքերը։ Կողմերը նաև համաձայնագիր են ստորագրել պաշտպանության և անվտանգության ոլորտներում գործընկերության վերաբերյալ, որն անմիջապես ուժի մեջ է մտել։ Ըստ Ավստրալիայի վարչապետի՝ համաձայնագիրը թույլ կտա ամրապնդել գործակցությունը կիբեռանվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու գործում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը