Նարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները
Առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով՝ ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 23-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ առողջապահության քարտուղարի գլոբալ հարցերի գրասենյակի ղեկավար Բեթանի Կոզմայի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև գրասենյակի քարտուղարի փոխտեղակալ Ջուլի Վալանսը։
Կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության օրակարգին՝ այդ համատեքստում մասնավորապես ընդգծելով առողջապահության ոլորտում համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կենսաանվտանգության, լաբորատոր կարողությունների զարգացման, բժշկական կրթության և վերապատրաստման, ինչպես նաև առողջապահության ոլորտում արհեստական բանականության, նորարարական տեխնոլոգիաների կիրառման ուղղություններով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։
Ընդգծվել է նաև ամերիկյան համապատասխան կառույցների և մասնագիտական հաստատությունների հետ համատեղ աշխատանքների ընդլայնման կարևորությունը՝ նպատակ ունենալով զարգացնել մասնագիտական կարողությունները և խթանել փորձի փոխանակումը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ ապահովելու քննարկված հարցերի գործնական իրականացումը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան