ԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է հինգ օրով հետաձգել իրանական էլեկտրակայանների վրա հարվածները: Քաղաքական գործիչը հայտնել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը վերջին երկու օրերի ընթացքում արդյունավետ բանակցություններ են վարել։
«Հիմնվելով այս խոր, մանրամասն և կառուցողական զրույցների տոնի և ոճի վրա, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պատերազի նախարարությանը հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները հինգ օրով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- նշել է նա Truth-ում։
Թրամփը չի մանրամասնել, թե արդյոք Իսրայելը կշարունակի հարձակումները Թեհրանի և այլ քաղաքների վրա։ «Ես ուրախ եմ հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին երկու օրերի ընթացքում շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մեր ռազմական գործողությունների լիարժեք և համապարփակ լուծման վերաբերյալ»,- գրել է Թրամփը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ