CENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասին
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Բրեդ Քուփերը «Iran International» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Իրանը վերջին շաբաթների ընթացքում ավելի քան 300 անգամ դիտավորյալ թիրախավորել է տարածաշրջանի քաղաքացիական օբյեկտները։ Ըստ հրամանատարի՝ նման գործողությունները վկայում են Թեհրանի «հուսահատության» մասին, քանի որ նրա ռազմական հնարավորությունները հետևողականորեն քայքայվում են։
ԱՄՆ ռազմական գերատեսչության տվյալներով՝ եթե հակամարտության սկզբնական փուլում Իրանը կիրառում էր տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, ապա այժմ այդ հարձակումները սահմանափակվում են միայն մեկ կամ երկու միավորով։
Պենտագոնի ներկայացրած վերջին հաշվետվությունները հաստատում են, որ մարտի սկզբից ի վեր իրանական հրթիռային արձակումների ինտենսիվությունը նվազել է 90 տոկոսով, իսկ անօդաչուների հարձակումները՝ 86 տոկոսով, ինչը փաստում է Իրանի կրակային հզորության կտրուկ թուլացման մասին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից