Սպիտակ տան մոտ Կոլոմբոսի արձանն է տեղադրվել
Էյզենհաուերի գրասենյակի տարածքում, որը գտնվում է Սպիտակ տան հարևանությամբ, տեղադրվել է Քրիստափոր Կոլումբոսի արձանը։ Այս քայլը դիտարկվում է որպես նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հերթական նախաձեռնություն՝ հարգանքի տուրք մատուցելու այս վիճահարույց պատմական անձին։
Թրամփը շարունակում է պաշտպանել Կոլումբոսի ավանդական ընկալումը՝ որպես 1492 թվականի արշավախմբի առաջնորդի, որը համարվում է Ամերիկայի եվրոպական գաղութացման ոչ պաշտոնական սկիզբը և հետագա տնտեսական ու քաղաքական համակարգերի ձևավորման հիմքը։ Միաժամանակ, վերջին տարիներին Կոլումբոսի կերպարը վերաիմաստավորվում է, և նա հաճախ ներկայացվում է նաև որպես Արևմտյան Եվրոպայի կողմից Նոր աշխարհի, դրա բնական ռեսուրսների և բնիկ ժողովուրդների նվաճման խորհրդանիշ։
«Սպիտակ տանը Քրիստափոր Կոլումբոսը հերոս է, և նախագահ Թրամփը կապահովի, որ նրան այդպես էլ հարգեն՝ սերունդների ընթացքում», — նշվում է Սպիտակ տան՝ X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրությունում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը