ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եղբայրը՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ է եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։
«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- ասաց Սիմոնյանը։
Ավելի վաղ, Civic.am-ի հարցմանն ի պատասխան, Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ իրենց տրամադրության տակ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հետ։
ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ առկա տվյալները նաև վկայում են, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայում կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը, ըստ ծառայության գնահատականի, կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգության և շահերի համար։
Ծառայությունից հավելել էին, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ նշված ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից