Իրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը մարտի 19-ին հաջողությամբ հարվածել և մեծապես վնասել են ամերիկյան F-35 «ստելս» կործանիչը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tehran Times-ը՝ նշելով, որ առաջին անգամ է հինգերորդ սերնդի այդ կործանիչը խոցվում հակառակորդի կրակից։
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ կործանիչը խոցվել է նոր առաջադեմ օդատիեզերական պաշտպանության համակարգով։ ԻՀՊԿ-ն նաև հրապարակել է խոցման տեսանյութը։
Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչն արտակարգ վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ավիաբազայում այն բանից հետո, երբ, ենթադրաբար, խոցվել է իրանական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակը հայտարարել է, որ ինքնաթիռը մարտական առաքելություն էր իրականացնում Իրանի երկնքում, երբ ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը