Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համար
Մարտի 19-ին ռուսական Սու-30 կործանիչը խախտել է Էստոնիայի օդային տարածքը Բալթիկ ծովի Վայնդլո կղզու մոտակայքում` հաղորդել է երկրի գլխավոր շտաբը: Ռուսական ռազմական ինքնաթիռը Էստոնիայի օդային տարածքում մնացել է մոտ մեկ րոպե՝ առանց թռիչքի պլանի և Էստոնիայի օդային ծառայության հետ ռադիոկապի:
Օդային սահմանի խախտմանն արձագանքել է Իտալիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումը, որը տեղակայված է Էմարի ավիաբազայում՝ Բալթյան երկրների օդային տարածքի պահպանության ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում: Էստոնիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և միջադեպի կապակցությամբ նրան բողոքի նոտա հանձնել:
Ռուսական մարտական ինքնաթիռները 2025 թվականից առնվազն չորս անգամ խախտել են հարևան երկրի օդային տարածքը: Վերջին նման միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին, երբ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք ՄիԳ-31 կործանիչ առանց թույլտվության 12 րոպե թռել է Էստոնիայի երկնքում՝ նույն Վայնդլո կղզու մոտակայքում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ