Իրանը այլևս ի վիճակի չէ հարստացնել ուրան կամ արտադրել բալիստիկ հրթիռներ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հարվածների հետևանքով Իրանը այլևս ի վիճակի չէ հարստացնել ուրան կամ արտադրել բալիստիկ հրթիռներ։ Times of Israel-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն մամուլի ասուլիսում ասել է, որ Իրանն այժմ ավելի թույլ է, քան երբևէ, մինչդեռ Իսրայելը ամրապնդել է իր դիրքերը որպես տարածաշրջանային տերություն։ Ըստ Նեթանյահուի՝ Իրանի դեմ ռազմական արշավը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Իսրայելի վարչապետը մերժել է այն ենթադրությունները, որ ինքը Միացյալ Նահանգներին ներքաշել է Իրանի հետ պատերազմի մեջ։ Նեթանյահուն վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքն է հասկանում և ասել իրեն այն սպառնալիքը, որը ներկայացնում է Իրանը և նրա միջուկային և հրթիռային ծրագրերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների համար։ Հարցին, թե արդյոք նա տեսնում է իրանական ռեժիմի փլուզման նշաններ, Նեթանյահուն պատասխանել է, որ կան նշաններ, բայց չի կարող մանրամասնել։ Միևնույն ժամանակ, վարչապետը նշել է, որ չգիտի՝ Իրանի կառավարությունը կփլուզվի, թե ոչ, բայց նույնիսկ եթե այն չփլուզվի, այն ամեն դեպքում շատ կթուլանա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ