Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը. մի քանի շաբաթվա ընթացքում դա ակնհայտ կդառնա բոլորի համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Խնդիրն այն է, որ տվյալ պահին նավթի գլոբալ դեֆիցիտն արդեն սարերի հետևում չէ։ Ուստի եվրոպացիների վարքագիծն ու ռազմավարությունը պարզապես խենթություն են։ Մեզ միանշանակ պետք է ռուսական նավթը։ Մենք չենք կարողանա գոյատևել այս իրավիճակում, որը ներկայիս պայմաններում գնալով ավելի լուրջ է դառնում, առանց ռուսական վառելիքի վերադարձի։ Եվրոպան չի կարողանա գոյատևել առանց դրա»,- ասել է Օրբանը լրագրողներին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո։
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հիմա ԵՄ երկրների ղեկավարները դա հերքում են, կանցնի ոչ ավելի, քան մեկ-երկու շաբաթ, և դա ակնհայտ կդառնա բոլորի համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լիովին բացառել է ԵՄ երկրներին ռուսական գազ գնելու թույլտվությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից