ԵՄ առաջնորդները չկարողացան համոզել Հունգարիային ապաշրջափակելու Ուկրաինային տրամադրվելիք 90 մլրդ եվրոյի վարկը։ Առաջնորդները Եվրոպական հանձնաժողովին խնդրել են վարկը տրամադրելու հնարավորություն գտնել, հայտնում է Reuters-ը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր հունգար պաշտոնակցի` Վիկտոր Օրբանի գործողություններն անվանել է «ոչ լոյալության աննախադեպ լուրջ գործողություն»։ «Սա անհետեւանք չի մնա»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից հետո։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի խոսքով՝ ԵՄ առաջնորդները դատապարտել են Հունգարիայի վարքագիծը։ «Պայմանավորվածությունը պայմանավորվածություն է, բոլոր առաջնորդները պետք է պահեն իրենց խոսքը։ Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպական խորհրդին»,- նշել է նա։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է, որ Կիեւը «այս կամ այն կերպ» կստանա խոստացված միջոցները։
90 մլրդ եվրոյի վարկը համաձայնեցվել էր դեռեւս 2025 թվականին, սակայն Հունգարիան արդեն մի քանի ամիս է արգելափակում է դրա տրամադրման որոշումը։ Որոշումը կարող է ընդունվել միայն ԵՄ բոլոր անդամ երկրների համաձայնությամբ։
Հունվարին դադարեցվել է Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» նավթամուղի աշխատանքը։ Դրանով Հունգարիան ռուսական նավթ է ստանում։ Կիեւը նավթամուղի աշխատանքի դադարեցումը բացատրում է ռուսական հարձակման հետեւանքով խողովակի վնասվելով։ Օրբանը պնդում է, որ կշարունակի արգելափակել Կիեւին ֆինանսական աջակցությունը, քանի դեռ «Դրուժբա»-ի աշխատանքը չի վերականգնվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ