ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Գյումրի
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն առաջին անգամ Գյումրիում էր՝ ծանոթանալու քաղաքին և շփվելու համայնքի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Այցը հագեցած էր կարևոր հանդիպումներով։ Առաջին կանգառը ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակն էր, որի ընթացքում Դեյվիդ Ալենն ընդգծեց ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի իրավապահ համակարգի բարեփոխումներին և ավելի անվտանգ համայնքներ ձևավորելու ընդհանուր նպատակին։ Հաջորդիվ նա այցելեց ԹՈՒՄՕ և ծանոթացավ երիտասարդների զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։ Տեղի ունեցավ նաև ջերմ հանդիպում ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ, ովքեր ծրագրի ընթացում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու փորձը շարունակաբար կիրառում են համայնքի զարգացման նպատակով։
Օրն ավարտվեց «Հիմնադիրների թանգարան» ցուցադրության բացմամբ։ Գյումրու «Ամերիկյան անկյունում» կազմակերպված այս միջոցառումը Միացյալ Նահանգների 250-ամյակին նվիրված «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումներից է, որը գյումրեցիներին ներկայացնում է Միացյալ Նահանգների ակունքները, առաջնորդությունը, քաղաքացիական ներգրավվածությունն ու ազատության անսասան արժեքները»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից