Դա ցնցող և շատ օգտակար փորձ էր
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալն» իր մարզչական կարիերայի ամենաբարդ մրցակիցը չի եղել։
Երեքշաբթի օրը «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Ռեալին»՝ ավարտելով պայքարը մրցաշարում։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում մադրիդյան ակումբը հաղթել էր 3:0 հաշվով։
Անվանի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցերում մեջբերել է իսպանացի մասնագետի խոսքերը. «Ո՛չ, ես չեմ կարող ասել, որ Մադրիդի «Ռեալն» ամենաբարդ մարտահրավերն էր իմ ողջ կարիերայում։ Ամենամեծ փորձությունը Յուրգեն Կլոպի «Լիվերպուլն» էր։ Գուցե Իսպանիայում դա չեն նկատել, բայց դուք գաղափար անգամ չունեք, թե ինչ էր նշանակում խաղալ այն «Լիվերպուլի» դեմ։ Դա ցնցող և շատ օգտակար փորձ էր»։
55-ամյա Գվարդիոլան նախկինում գլխավորել է նաև կատալոնական «Բարսելոնան» (2008–2012 թթ.) և Մյունխենի «Բավարիան» (2013–2016 թթ.), իսկ «Մանչեսթեր Սիթիի» ղեկին է 2016 թվականի փետրվարից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից