Արցախից տեղահանված ավելի քան 34,5 հազար անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել
Արցախից տեղահանված 34 հազար 576 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովում անդրադառնալով Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացին։
«Նշեմ, որ շուրջ հազար դիմումներ, այսինքն՝ հրամանագրի նախագծեր, այս պահի դրությամբ գտնվում են ՀՀ նախագահի աշխատակազմում։ Այսինքն՝ օրերի ընթացքում ևս հազար անձի մասով հանգուցալուծում կունենանք և կկարողանանք այս պրոցեսը կրկին արագացնել»,-հավելեց Սարգսյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիության դիմումների մերժման որևէ դեպք չի եղել։
Խոսելով քաղաքացիություն շնորհելու գործընթացի տեմպերից, նախարարը նշեց, որ եթե անցած տարվա առաջին կիսամյակում ընդամենը 4 հազար դիմում է եղել, ապա այս տարվա երկուսուկես ամսում այդ թիվն արդեն գերազանցել է 5 հազարը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից