Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ խմբի աշխատանքն ընդհատվել է. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ բանակցային գործընթացում դադար է։ Այս մասին նա ասել է «Իզվեստիա» թերթին։ «Եռակողմ խումբը դադար է վերցրել», - հայտնել է Պեսկովը։
Նա, սակայն, նշել է, որ երկկողմ ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակում աշխատանքը՝ նվիրված տնտեսական հարցերին, շարունակվում է։ Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, Ռուսաստանը կշարունակի շփումներն Ուկրաինայի հետ գերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցերի շուրջ։ «Այս ուղղությամբ աշխատանքն անպայման կշարունակվի», - ասել է նա։
Մարտի սկզբին պետք է կայանար ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը, սակայն այն հետաձգվել է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից