ԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը
ԱՄՆ Սենատը կրկին մերժել է այն բանաձևը, որը պահանջում էր, որ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ ռազմական գործողությունների համար ստանա Կոնգրեսի հավանությունը։ The Hill պարբերականը հաղորդում է, որ բանաձևին կողմ է քվեարկել 47 օրենսդիր, դեմ՝ 53։
Դեմոկրատ սենատոր Քորի Բուքերի կողմից ներկայացված բանաձևը պահանջում էր, որ ԱՄՆ նախագահը «դուրս բերի Միացյալ Նահանգների զինված ուժերը Իրանի տարածքում կամ նրա դեմ մարտական գործողություններից, եթե միայն դա հստակ չի թույլատրվել պատերազմի հայտարարմամբ կամ ռազմական ուժի կիրառման հատուկ թույլտվությամբ»։
ԱՄՆ կոնգրեսականները չեն թույլատրել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառում։ Կոնգրեսում հանրապետականների ճնշող մեծամասնությունը պաշտոնապես աջակցում է Սպիտակ տան գործողություններին։
Նրանց կարծիքով, Թրամփը, ինչպես և ցանկացած այլ նախագահ, իրավունք ունի ռազմական լիազորությունների մասին օրենքին համապատասխան սահմանափակ ռազմական հարվածներ հասցնել առանց Կոնգրեսի պաշտոնական թույլտվության։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը