Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ պետությունը պետք է շարունակաբար աջակցություն ցուցաբերի Ղարաբաղից տեղահանված հայերին Հայաստանում բնակություն հաստատելու հարցում։ Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն նյութական, այլ նաև հոգեբանական աջակցությունը, որպեսզի մարդիկ կարողանան նոր կյանք սկսել և կապել իրենց ապագան Հայաստանի հետ։
«Կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, ամեն ինչով աջակցենք, որ նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն Հայաստանում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ 2023 թվականից ի վեր պետական բյուջեից հատկացվել է շուրջ 145 մլրդ դրամ՝ տեղահանվածների կարիքները հոգալու համար։ Կառավարության ծրագրերի շնորհիվ արդեն մոտ 1700 ընտանիք ձեռք է բերել բնակարան Հայաստանում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից