Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար. Միրզոյան
Մարտի 18-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարար Սաուդ բին Համուդ Ալ-Հաբսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման, առևտրի խթանման հնարավորություններն ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման ուղղություններով։
Երկուստեք ներկայացվել է փոխադարձ հետաքրքրություններն ու այն ուղղությունները, որոնք առավել ներուժ են պարունակում առևտրաշրջանառության ընդլայնման առումով:
Անդրադառնալով տնտեսական զարգացման և ներդրումային նպաստավոր պայմաններին՝ նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար:
Արարատ Միրզոյանը և Սաուդ բին Համուդ Ալ-Հաբսին պայմանավորվածություն են ձեռք բերել խթանել ոլորտային գերատեսչությունների և մարմինների, ինչպես նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերն՝ ապահովելու համատեղ նախաձեռնությունների ու կոնկրետ ուղղություններով փոխշահավետ համագործակցության կյանքի կոչումը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից