ԱՄՆ-ն շատ հիասթափված է ՆԱՏՕ-ից. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ հիասթափված է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) քայլերից։ «Ես հիասթափված եմ ՆԱՏՕ-ից, շատ հիասթափված։ Նաև հիասթափված եմ մի քանի այլ երկրներից», - Սպիտակ տանը Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին։ Մեծ Բրիտանիան նույնպես մերժել էր Վաշինգտոնի օգնության խնդրանքը։
«ՆԱՏՕ-ի «դաշնակիցների» մեծ մասը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ չի ցանկանում ներգրավվել Մերձավոր Արևելքում Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը», - գրել էր Թրամփը Truth Social-ի իր էջում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը պահանջել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները օգնեն ապահովելու Հորմուզի նեղուցի անվտանգությունը և զգուշացրել էր, որ դաշինքին «դժվար ժամանակներ են սպասվում», եթե չօգնի Վաշինգտոնին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը