Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Հեղինակավոր Transfermarkt պորտալը ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների նոր տրանսֆերային արժեքները։ Թարմացված տվյալների համաձայն՝ «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է 2,5 միլիոն եվրոյով և ներկայումս գնահատվում է 10 միլիոն եվրո։
Վնասվածքների պատճառով բաց թողած բարդ ժամանակահատվածից հետո ֆուտբոլիստը կրկին սկսել է կայուն խաղաժամանակ ստանալ իր ակումբում։
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կսզմում Լա լիգայում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Փոխարենը նա 1 գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղարկությունում, որտեղ մասնակցել է 4 հանդիպման։
Իսպանիայի առաջնության 28 տուրերից հետո բասկյան ակումբը վաստակել է 38 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից