Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. Սպերցյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի գավաթի խաղարկությունում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ կայանալիք կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման և իրենց ակնկալիքների մասին։
«ԲԿՄԱ-ի դեմ խաղում տրամադրված ենք միայն հաղթանակի. ուզում ենք հաղթել այս խաղում։ Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի մրցաշարում հաջորդ փուլ դուրս գալու համար»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին արտագնա խաղում «ցուլերը» 1-3 հաշվով պարտություն էին կրել «բանակայիններից»։ «Կրասնոդար» - ԲԿՄԱ պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ երեքշաբթի, մարտի 17-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30-ին։ Այս դիմակայության հաղթողը դուրս կգա եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Մոսկվայի «Դինամոյի» կամ «Սպարտակի» հետ։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից