Արևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի լայնածավալ ցամաքային գործողությունը Լիբանանում
Իսրայելի լայնածավալ ցամաքային հարձակումը Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ աղետալի հումանիտար հետևանքներ կունենա և կարող է հանգեցնել երկարատև հակամարտության: Այս մասին ասվում է Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Միացյալ Թագավորության ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։ Կանադայի վարչապետի գրասենյակի հրապարակած հայտարարության տեքստում ասվում է, որ ղեկավարները «լրջորեն անհանգստացած են Լիբանանում բռնության սրմամբ» և Իսրայելի ու Լիբանանի պաշտոնյաներին կառուցողական փոխգործակցության կոչ են անում՝ կայուն քաղաքական լուծում մշակելու նպատակով։
Մարտի 16-ին իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ Լիբանանի հարավում «սահմանափակ ցամաքային գործողություններ» են սկսել «Հեզբոլլահ» խմբավորման դեմ: Մարտական գործողությունների հետևանքով ավերել են Բեյրութի հարավային շրջանները, տեղի որոշ բնակիչներ անօթևան են մնացել։
Ղեկավարների հայտարարության մեջ ասվում է, որ «Լիբանանում հումանիտար իրադրությունը, այդ թվում՝ շարունակվող զանգվածային տեղահանությունը, արդեն խորը տագնապ է առաջացնում»։ «Հեզբոլլահ»-ի հարձակումներն Իսրայելի վրա և խաղաղ բնակիչների թիրախավորումը պետք է դադարեցվեն, և նրանք պետք է զինաթափվեն։ Մենք դատապարտում ենք ռազմական գործողություններում Իրանին միանալու «Հեզբոլլահ»-ի որոշումը…. Մենք համերաշխություն ենք հայտնում Լիբանանի կառավարությանը և ժողովրդին, որոնք հակառակ իրենց կամքի ներքաշվել են այս հակամարտության մեջ», - հավելել են հինգ երկրի ղեկավարները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը