Իսպանիայի հավաքականն Արգենտինայի փոխարեն կխաղա եվրոպական թիմի հետ
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը չեղարկված Ֆինալիսիմայի փոխարեն ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի ընտրանու հետ։ Ինչպես հաղորդում է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խաղը կկայանա իսպանական Վիլյառեալ քաղաքի «Սերամիկա» մարզադաշտում։
Նշվում է, որ ի սկզբանե այդ օրը Եվրոպայի գործող չեմպիոնները պետք է Ֆինալիսիմայի շրջանակում մրցեին Ամերիկայի գավաթի 2024 թվականի խաղարկության հաղթող և 2022 թվականի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հետ։ Այդ դիմակայությունը նախատեսված էր անցկացնել Կատարում, սակայն ՈւԵՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼ-ի որոշմամբ այն չեղարկվել է՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
Արգենտինայի դեմ խաղից բացի, Իսպանիայի ազգային թիմը մարտի 30-ին Կատարում պետք է ևս մեկ ընկերական հանդիպում անցկացներ Եգիպտոսի հավաքականի հետ, սակայն այդ հանդիպումը նույնպես չեղարկվել է։
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն առաջիկա ընկերական հանդիպումների համար թիմի վերջնական հայտացուցակը կհրապարակի ուրբաթ՝ մարտի 20-ին։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից