Իսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի
Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվող Արամե Մինասյանը կարիերան կշարունակի Լատվիայում: Երիտասարդ հայ ֆուտբոլիստը հաջողությամբ փորձաշրջան է անցել և պայմանագիր կնքել Լատվիայի Առաջին լիգան ներկայացնող «Մարուպե» ակումբի հետ:
Հատկանշական է, որ Մինասյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև լատվիական Բարձրագույն լիգայի մի քանի թիմեր: Սակայն այդ գործարքները չեն կայացել իսպանական կողմի հետ բանակցությունների արդյունքում, որին էլ հենց պատկանում էին հայ հարձակվողի տրանսֆերային իրավունքները:
Արամե Մինասյանը Երևանի «Փյունիկի» ակադեմիայի սան է: Նա իր ֆուտբոլային կրթությունը շարունակել է իսպանական «Սան Անդրեու» ակադեմիայում: Տաղանդավոր հարձակվողը հասցրել է հանդես գալ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում՝ պաշտպանելով Մ-15, Մ-16, Մ-17 և Մ-19 հավաքականների գույները:
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից