Հորմուզի նեղուցը այլևս չի կարող գործել «նախկինի պես». Իրանի խորհրդարանի խոսնակ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը այլևս չի կարող գործել «նախկինի պես»։ Իրանական պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում Ղալիբաֆը շեշտել է, որ Իրանը չի կարող անգործ մնալ՝ պատասխանելով իր դեմ ուղղված գործողություններին։ Նրա խոսքով՝ «երբ նրանք հրթիռներ են արձակում, իրենք չպետք է պարզապես նստեն և ոչինչ չանեն», ընդգծելով, որ պատասխան քայլերը Թեհրանի «անվիճելի իրավունքն» են։
Խոսնակը նաև հայտարարել է, որ տեղի ունեցած միջամտություններից հետո նեղուցը այլևս չունի նախկին անվտանգությունը, և թե՛ իրավական, թե՛ տրանզիտային տեսանկյունից իրավիճակը հիմնովին փոխվել է։ Նրա գնահատմամբ՝ նավագնացության անվտանգությունը կասկածի տակ է, ինչը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ միջազգային առևտրի համար։
Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր էներգետիկ ուղիներից մեկը, որով անցնում է համաշխարհային նավթային և գազային առևտրի շուրջ 20 տոկոսը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից