Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածների
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածների։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իրաքի անվտանգության աղբյուրները հարձակումը որակել են որպես ամենաուժեղը ԱՄՆ-ի և Իսրայել-ի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր։ Տեղեկությունների համաձայն՝ C-RAM հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ԱԹՍ-ներից երկուսը, սակայն երրորդը հարվածել է դեսպանատան տարածքին։
Իրաքի անվտանգության ուժերը տեղակայվել են մայրաքաղաքի տարբեր մասերում և փակել են Բաղդադի ամրացված «Կանաչ գոտին», որտեղ գտնվում են կառավարական շենքեր և դիվանագիտական առաքելություններ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատունը։
BBC-փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանությունը մոտ վեց ժամ առաջ անվտանգությանը վերաբերող նոր նախազգուշացում էր տարածել Իրաքում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար՝ նշելով, որ Իրանին աջակցող աշխարհազորայինները բազմիցս հարձակվել են Բաղդադի կենտրոնում գտնվող Միջազգային գոտու վրա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը