Opel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում է
Opel GT-ը հաճախ անվանում են «փոքրիկ Corvette»․ նրա տեսքը այնքան է հիշեցնում ամերիկյան լեգենդար սպորտային մեքենան, որ առաջին հայացքից կարելի է կարծել՝ դա պարզապես փոքր չափերի Chevrolet Corvette Stingray է։ 1973 թվականի այս մոդելը վերջերս հայտնվել է առցանց աճուրդում՝ Bring a Trailer հարթակում։ Մեքենան առանձնանում է իր վառ ոսկեգույն գույնով, որը հիշեցնում է ցիտրուսային երանգներ, ինչպես նաև չորսաստիճան մեխանիկական փոխանցման տուփով, որը վարորդին թույլ է տալիս լիովին վերահսկել շարժիչի ուժը։
1960-ականներին Opel-ը՝ որը պատկանում էր General Motors-ին, ուներ բավական պահպանողական մոդելային շարք։ Ընկերությանը անհրաժեշտ էր ավելի սպորտային և գրավիչ մեքենա՝ իր իմիջը թարմացնելու համար։ Լուծում գտնվել է՝ ստեղծել կոմպակտ, բայց գեղեցիկ սպորտային մեքենա՝ հիմնված Opel Kadett մոդելի վրա։ Դիզայնի վրա աշխատում էր հայտնի ավտոդիզայներ Clare MacKichan-ը, ով նաև ստեղծել էր Chevrolet Nomad-ը և C2 սերնդի Chevrolet Corvette-ը։ Opel GT-ն առաջին անգամ ներկայացվել է որպես կոնցեպտ 1965 թվականին, սակայն սերիական արտադրությունը սկսվել է միայն 1968-ին։
ԱՄՆ-ում Opel GT-ն վաճառվում էր Buick-ի դիլերների միջոցով։ Թեև առաջարկվում էր նաև ավտոմատ փոխանցման տուփ, բայց մեքենայի 1.9 լիտրանոց չորս գլանային շարժիչը տալիս էր մոտ 89 ձիաուժ, ուստի ավելի աշխույժ վարելու համար վարորդները նախընտրում էին մեխանիկական տարբերակը։Opel GT- գուցե ամենահարմար մեքենան չէ մեծ բեռնախցիկի կամ երկար ուղևորությունների համար, սակայն իր փոքր չափերի, թեթևության և ճկունության շնորհիվ այն շատ հաճելի է վարել ոլորապտույտ ճանապարհներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից