Իրանի hարվածների մասին կեղծ լուրեր տարածելու համար ձերբակալվել է 45 մարդ՝
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները ձերբակալել են 45 մարդու՝ Էմիրությունների տարածքի ուղղությամբ արձակված իրանական հրթիռների որսման, այդ հարձակումների հետևանքով առաջացած ավերածությունների և հրդեհների, ինչպես նաև բնակչության շրջանում տիրող խուճապի վերաբերյալ տեսանյութեր տարածելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ձերբակալվածների թվում են տեղացիներ, Հնդկաստանի, Եգիպտոսի, Նեպալի, Պակիստանի և Ֆիլիպինների քաղաքացիներ: ԱՄԷ դատախազությունը նրանց մեղադրում է ինչպես իրական տեղեկությունների, այնպես էլ արհեստական բանականության միջոցով ստեղծված բովանդակության տարածման մեջ, որն ընդունակ է խուճապային տրամադրություններ առաջացնել ԱՄԷ-ում և ապակայունացնել ներքին իրավիճակը:
ԱՄԷ գլխավոր դատախազ Համադ Սեյֆ ալ-Շամսին էմիրաթական WAM լրատվական գործակալությանը հաստատել է, որ այժմ ընթանում են տարբեր ազգությունների ձերբակալված քաղաքացիների հարցաքննությունները: Նրա խոսքով՝ նրանց սպառնում է պատիժ՝ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկման և 100 հազար դիրհամի չափով տուգանքի տեսքով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը