Մարաշի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավազակությունը
Ավազակության վերաբերյալ ահազանգը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց փետրվարի 10-ին։ Քաղաքացին հայտնել էր, որ Երվանդ Քոչարի փողոցում դստեր ձեռքից խլել-տարել են դրամապանակը։
Մեկնել էին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները։ Դուստրը հաղորդում էր տվել, որ շենքի մուտքի դուռը բացելիս անհայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և անձնագիր։
Ավազակության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մարաշի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին պարզվեց, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 12։15-ին, նա հայտնաբերվեց Ջրվեժ թաղամասում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։
Կազմված փաստաթղթերի հետ երիտասարդը ներկայացվեց նախաքննական մարմին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից