Թրամփը պնդում է, որ Իրանը չի հարվածել USS Abraham Lincoln-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Թեհրանի հայտարարություններն այն մասին, թե Իրանը հարվածել է «Աբրահամ Լինքոլն» (USS Abraham Lincoln) ավիակրին։ «Նրանք հայտարարեցին, թե հարձակվել են աշխարհի խոշորագույն նավերից մեկի՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա։ Նույնիսկ լուսանկարներ են ցուցադրում, որտեղ նավն իբր հրդեհված է։ Սակայն իրականում նավը երբևէ հարձակման չի ենթարկվել և երբեք չի այրվել»,- պնդել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ հրդեհված նավի կեղծ լուսանկարները ստեղծելու համար իրանական կողմն օգտագործել է արհեստական բանականության տեխնոլոգիաներ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, Իրանի ռազմածովային ուժերը մի քանի հարված են հասցրել ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» (USS Abraham Lincoln) ավիակրին և մասնակիորեն շարքից հանել այն, ինչից հետո նավն ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը