Քիր Սթարմերը հրաժարվում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար․ Telegraph
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքին։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph թերթը։
Ըստ պարբերականի՝ այն փաստը, որ Սթարմերը մերժել է Թրամփի խնդրանքը, կարող է է՛լ ավելի վատթարացնել երկու առաջնորդների հարաբերությունները։ Սպիտակ տան ղեկավարն արդեն իսկ դժգոհություն էր հայտնել այն կապակցությամբ, որ Լոնդոնը թույլ չի տվել օգտագործել իր ռազմաբազաները՝ Իրանի ուղղությամբ առաջին հարվածը հասցնելու համար։
Մարտի 15-ին The Sunday Times թերթը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է Հորմուզի նեղուցում ական որոնող անօդաչու սարքեր ուղարկելու հնարավորությունը։ Թագավորության էներգետիկ անվտանգության և ածխածնային չեզոքության նախարար Էդ Միլիբենդը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ նման տարբերակը քննարկվում է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը