Ուրարտուն գոլառատ խաղում վստահ հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ
Հայաստանի Ֆուտբոլի Fastex Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակներում կայացած դիմակայությունում «Ուրարտուն» սեփական հարկի տակ չորս գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը՝ հանդիպումն ավարտելով 4:1 հաշվով։
Տանտերերի կազմում հանդիպման գլխավոր հերոսը բրազիլացի Բրունո Միշելն էր, ով իր անհատական բարձր վարպետության շնորհիվ աչքի ընկավ երկու անգամ՝ հաշիվը բացելով 10-րդ րոպեին, իսկ 51-րդ րոպեին ձևակերպելով դուբլ։ Խաղավերջում՝ 81-րդ րոպեին, Նիկոլաս Կալուկյանի խփած գոլի շնորհիվ հաշիվը դարձավ խոշոր։
Թեև հիմնական ժամանակի վերջին րոպեին Դավիթ Հարությունյանին հաջողվեց հեղինակել ԲԿՄԱ-ի հեղինակության գնդակն ու կրճատել տարբերությունը, սակայն ընդամենը մեկ րոպե անց Ալեքսանդր Լյովեն խփեց «Ուրարտուի» չորրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին։
«Ուրարտուն» այս տպավորիչ հաղթանակից հետո վաստակում է 33 միավոր և ամրապնդվում 3-րդ հորիզոնականում։ ԲԿՄԱ-ն իր ակտիվում ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից