Հայ ըմբիշի այս գերազանց ելույթն աննկատ չի մնացել նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ուշադրությունից
Սերբիայի Զրենյանին քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) փայլուն ելույթներ է ունեցել և նվաճել չեմպիոնի տիտղոսը՝ մրցաշարի ողջ ընթացքում աչքի ընկնելով անկասելի և գրագետ գոտեմարտերով։
Ոսկե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Կոչալիձեն էր։ Աղաջանյանին ընդամենը երկու րոպե պահանջվեց մրցակցի նկատմամբ լիակատար առավելության հասնելու համար. հանդիպումն ավարտվեց ժամանակից շուտ՝ 9։0 ջախջախիչ հաշվով։
Հայ ըմբիշի այս գերազանց ելույթն աննկատ չի մնացել նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ուշադրությունից։ UWW-ի մամուլի ծառայությունն իր պաշտոնական էջերում հատուկ անդրադարձել է հայ մարզիկի հաղթանակին և հրապարակել եզրափակչի տեսանյութը՝ կատարելով հետևյալ գրառումը. «Սուրեն ԱՂԱՋԱՆՅԱՆԸ նվաճում է Եվրոպայի Մ-23 առաջնության ոսկե մեդալը 60 կգ քաշային կարգում: Դիտե՛ք նրա ամբողջական եզրափակիչ գոտեմարտը UWW+-ում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից