Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ինքնաշխատ եղանակով
Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում բացառապես անկանխիկ եղանակով վճարելու մասին ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։
«Ձեր բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://online.ssa.am/index.php?r=pension-payer%2Findex և լրացնել Ձեր ՀԾՀ համարը (ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը) կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները համապատասխան դաշտերում, այնուհետ սեղմել «Որոնել» ստեղնը։
Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները կվճարվեն արդեն իսկ բարձրացված չափերով, իսկ անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող 20% հետվճարի արդյունքում կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ ևս 10,000 դրամով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից