Չեղարկել է Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում կայանալիք Ֆորմուլա 1-ը
Ֆորմուլա 1 միջազգային ավտոմոբիլային առաջնությունը հայտարարել է, որ չեղարկվում են ապրիլին Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում նախատեսված երկու մրցարշավները՝ համապատասխանաբար ապրիլի 12-ին և 19-ին կայանալիք Գրան Պրիները։ Առաջնության կազմակերպիչների փոխանցմամբ՝ մրցարշավները չեղարկվել են «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի» պատճառով։
Ֆորմուլա 1-ը նաև նշել է, որ դիտարկվում են մրցումները այլ վայրերում անցկացնելու տարբերակներ, սակայն այս պահին այլընտրանքային մրցարշավներ կազմակերպելու որոշում չի ընդունվել։
«FIA-ն միշտ առաջնահերթություն է տալիս մեր աշխատակիցների և ավելի լայն համայնքի անդամների անվտանգությանն ու բարեկեցությանը։ Մեր ուշադիր կշռադատված որոշումը հիմնված է հենց այդ համոզմունքի վրա»,- հայտարարել է FIA-ի նախագահ Մոհամմեդ բին Սուլայեմը։
Մերձավոր Արևելքում նախատեսված մրցարշավների չեղարկման հետևանքով Ֆորմուլա 1 առաջնությունում կձևավորվի հինգշաբաթյա ընդմիջում՝ մարտի 27–29-ին կայանալիք Ճապոնիայի Գրան Պրիի և մայիսի 1–3-ը Մայամիում նախատեսված մրցարշավի միջև։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից